News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Չմտածված քայլերը հայ-ադրբեջանական սահմանին կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի մի քանի պետությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։

Մեկնաբանելով այն կարծիքը, թե ՀԱՊԿ-ը «ցանկանում է հեռանալ Հայաստանից», Ստանիսլավ Զասը նշել է, որ համաձայն չէ դրա հետ. «Իհարկե, ոչ։ Միջոցառումները, որոնք այս տարի իրականացվել են, վկայում են այդ մասին։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը սահմանին։ ՀԱՊԿ առաքելություն է ուղարկվել սահման։ Մշակվել է Հայաստանին օգնության ցուցաբերման որոշման նախագիծ։ Բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են»։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ինքն էլ է եղել առաքելության կազմում։

«Անգամ որոշ բարձրաստիճան անձինք այնպիսի կարծիքներ են հնչեցրել, թե ինչու չենք օգնել դեօկուպացնել... պետք է հասկանալ այդպիսի քայլերի հետեւանքները՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը մի քանի պետությունների մասնակցությամբ»,- նախազգուշացրել է Զասը։

Նա միաժամանակ փաստել է, որ առաքելության արդյունքների հիման վրա առաջարկված լուծումները կշռադատված եւ համարժեք էին։ «Ինչ վերաբերում է առաքելությանը, ապա օգնության ցուցաբերման առաջարկները, կետերից մեկն էլ առաքելություն ուղարկելն էր սահման։ Ներկայացվել են կազմը, ժամկետները՝ 2 ամիս, խնդիրները եւ մանդատը։ Առաքելության հիմնական նշանակությունը իրավիճակի ուսումնասիրումն էր տեղերում եւ առաջարկների պատրաստումը։ Դրանք մնում են ուժի մեջ, եթե ՀՀ-ն անհրաժեշտ համարի բոլոր 6 կամ առանձին կետերի վերաբերյալ. կարելի է  բավական օպերատիվ իրականացնել։ Իմ կողմից կարծում եմ, որ դա օգտակար կլիներ։ Բայց դա, իհարկե, Հայաստանի որոշումն է»,- նշել է Զասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
Ներողություն եմ խնդրում, մանրամասների մասին չեմ ուզում բարձրաձայնել, կարող է լինել պետական գաղտնիքներ, որոնք մեր պետությանն ու պետականությանը կվնասեն...
Ադրբեջանական վտանգի դեմն առնելու ելքը պատերազմն է, պետք է պատերազմել. Գեղարքունիքի բնակիչ
Մեր ժողովուրդը արժանի չէ պետականություն ունենալու, որովհետեւ 6 տարի հանդուրժում է նրան իշխանության ղեկին...
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Ի՞նչ տավուշեցի, ի՞նչ ղարաբաղցի, ի՞նչ գեղաքունիքցի, բոլորս էլ մեկ ենք, մենք...
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Իրավիճակը սարսափելի բարդ է, այն, ինչ մենք ամիսներով, օրերով մտածում էինք…
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Ովքեր հավատում են, որ թուրքերը գան այդ 2-3 պոստերում նստեն, հետո էլ առաջ չեն…
«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց».  Նոյեմբերյանում վիճակը լարված է
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում այս պահին իրավիճակը լարված է...
Ամենաշատ