News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շատ կարեւոր է, բոլոր կողմերը պետք է օգնեն եւ շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։

«Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարեւոր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել։ Իհարկե, մեզ համար նշում ենք ոչ հեշտ պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց եւ հումանիտար բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Անթույլատրելի է հումանիտար աղետը»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը։

Դեկտեմբերի 12-ի ժամը 10.30-ից ադրբեջանցի վայ-բնապահպանների, իրականում՝ քաղաքացիական հագնված զինվորականների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների ամբոխը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Կեղծ բնապահպաններն ամեն կերպ սադրում են խաղաղապահներին, վիրավորում, միաժամանակ տարածում տեսանյութեր, որոնք կոչված են ահաբեկելու հայ բնակչությանը։ Ութ օր Արցախ անհնար է մթերքներ եւ դեղորայք հասցնել։ Ավելի քան հազար մարդ, այդ թվում երեխաներ, մնացել են ճանապարհին։ Դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը փակել էր գազի մատակարարումն Արցախ, բայց դեկտեմբերի 16-ին ստիպված է եղել վերականգնել գազամատակարարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ