News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի գործունեությանն առնչվող կարևոր այլ հարցեր։

«Եվրիմաժի» համաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը:

ԵԽ «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովին   մասնակցել են 39 անդամ երկրների ներկայացուցիչներ և պատվիրակություններ:

Հիշեցնենք, որ «Եվրիմաժ» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանի մասնակցությամբ նկարահանված «Սպիտակ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտ, 2016 թվական), «Ֆաբրիկա» (ռեժիսոր՝ Յուրի Բիկով, երկրներ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան, 2017 թվական), «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան, երկրներ՝ Ֆրանսիա, Հայաստան, Բելգիա, 2018 թվական), «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն (ռեժիսոր՝ Իննա Սահակյան, երկրներ՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, 2019 թվական), «Ամրոցը» (ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ, երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Բուլղարիա, Հայաստան, 2021 թվական) ֆիլմերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Զաքարյանը
Նրա ստեղծագործական ձեռագրին են պատկանում բազմաթիվ ճանաչված ու սիրելի...
Հայաստանում կանցկացվի Ճապոնական կինոյի 16-րդ փառատոնը
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից հայտնում են, որ փառատոնը կբացվի փետրվարի 22-ին․․․
Մահացել է իսպանացի հայտնի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան
Ռեժիսորի հայտնի ֆիլմերից են «Որսը», «Էլիզ, իմ կյանք», «Կախարդական սեր»․․․
Հայկական երեք ֆիլմեր կցուցադրվեն Նանտի միջազգային կինոփառատոնում
Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի...
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին»  կինոարտադրության հարթակին
WEMW «Focus 2023»-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները...
Լավագույն անիմացիոն ֆիլմ. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է մրցանակի
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ