News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք,  այնտեղ  չենք լուսանկարվում, ժապավեններ չենք կտրում կամ այնտեղից չենք հայտարարում քաղաքապետի թեկնածուի անունը։ Հասկանում եմ, որ այնտեղ վտանգավոր է, եւ ձեզ այնտեղից կարող են «լարել»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, որը կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո լքել է «Իմ քայլը»  խմբակցությունը։ 

Նա կոչ արեց պատկերացնել Ստեփանակերտում ծանր հիվանդության դեմ պայքարող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը։ Ավանեսովը փաստեց, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջեւ։ «Երեւի ադրբեջանցիներն ու ռուսները փակել են ճանապարհը, իսկ մենք ամենեւին էլ մեղավոր չենք։ Հայաստանի իշխանությունն ասում էր, որ հանրահավաքները ցրելու համար ջրցան մեքենաներ չի կիրառի։ Կարծում եմ՝ հիմա  Լաչինի միջանցքում ջրցան մեքենաներ կիրառելու անհրաժեշտություն կա։ Եթե կարծում եք, որ Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կմթագնեն մարդկանց հիշողությունը եւ կշեղեն նրանց ցավից, ապա, վստահեցնում եմ, որ դա այդպես չէ։ Ես չեմ դիմում միջազգային կառույցներին, այլ միայն Հայաստանի եւ Արցախի իշխանություններին եւ հորդորում են անել ամեն ինչ՝ ճանապարհը բացելու համար։ Արցախը Հայաստան է, իսկ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք։ Ապագա կա, բայց առանց ձեզ»,-նշեց Ավանեսովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ