News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը քննարկում են 2023 թվականին՝ Հյուսիսային Կորեայի կողմից աճող ռազմական սպառնալիքների ֆոնին, վեց տարվա մեջ առաջին անգամ լայնածավալ կրակային զորավարժություն անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Զորավարժությունները տեղի են ունենալու այն ժամանակ, երբ Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները քննարկում են հաջորդ տարի իրենց համագործակցության 70-ամյակի նախապատրաստական ​​աշխատանքները, ասել է նախարարության խոսնակ Չունգ Հա Գյուն։

«Երբ մենք նշում ենք այս իրադարձությունը, մենք ուսումնասիրում ենք տարբեր ուղիներ՝ ցույց տալու մեր ռազմական ուժերի ներկայությունը եւ դաշինքի ճնշող կարողությունը՝ զսպելու Հյուսիսային Կորեային: Կենդանի կրակի համակցված ցուցադրումը կարող է տարբերակներից մեկը լինել», - ասել է նա:

Միացյալ Նահանգները 2018 թվականից ի վեր առաջին անգամ գործարկել էր իր F-22 Raptor գաղտագողի կործանիչները Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների համար՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան քննադատել է երկու երկրներին եւ խոստացել ավելի շատ հրթիռային փորձարկումներ իրականացրել:

Սեպտեմբերին դաշնակիցները 2018 թվականից ի վեր իրենց առաջին զորավարժությունն են անցկացրել ամերիկյան ավիակիրի հետ։

Հյուսիսային Կորեան այս տարի աննախադեպ թվով հրթիռներ է փորձարկել, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ICBM), որոնք նախատեսված են ԱՄՆ-ի մայրցամաքին հարվածներ հասցնելու համար: Սեուլի եւ Վաշինգտոնի պաշտոնյաների համաձայն, Փհենյանն ավարտել է նաեւ 2017 թվականից ի վեր իր առաջին միջուկային փորձարկման նախապատրաստական ​​աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ