News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի  ուղղությամբ  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ