News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ. Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձված է, երկրորդ ճանապարհ նչկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում մի քանի նախագծերի քննարկումից հետո ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«ՔՊ–ի խոստացած երրորդ՝ Կապան–Ջրական ճանապարհը, կարծեմ, չի կառուցվել, հիմա էլ փակ է Բերձոր–Լաչին միջանցքը, որը, կարծեմ, նախկիններն են բացել։ Ծայրահեղ սահմանային իրավիճակ: Նոր բան չէ,  90–92–ին էլ էր Արցախը շրջափակված բոլոր կողմերից, Հայաստանի հետ միակ կապն ուղղաթիռն էր․ բայց կա մի աննշան տարբերություն՝ այն ժամանակ և՛ Արցախում, և՛ ՀՀ–ում իշխանություն կար, երկուսի նպատակը նույնն էր՝ անկախ պետականություն և Արցախ, Արցախն իբր անկախ պետականության հիմք։ Հիմա Հայաստանում ՔՊ իշխանությունն է, առանց պետական մտածողության, առանց Արցախի, իշխանություն՝ իշխանության համար»,–ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Արցախում նույն վիճակն է, կամ սրա ածանցյալը նաև խառն են. «Չկա համախմբում, չկա քաղաքական–պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու: Միակ քաղաքականութունը խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն․ մուրացկանություն: Մուրացկանին չեն հարգում, խղճում են, օգնեն էլ, մուրացկան է մնում: Այսինքն, պետություն չկա, որ պարտադրի, որ իր շահը դարձնի այլոցը շահը։

Հարգելի խորհրդարան, բայց երկու լավ նորություն ունեմ․ առաջին՝ ինչպես 90–ականներին՝ ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով, Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու,  երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու»,–եզրափակեց Վարդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ