News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

«Գլոբալ իննովեյշն սենթր» ընկերությունը վեցերորդ ամիսն է, ինչ մշտական գործունեություն է սկսել Հայաստանում և հանդիսանում է Իրանի ազգային նորարարական ու գիտատեխնիկական հիմնադրամների ներկայացուցիչը։ Վերջիններս գործում են ԻՀՀ նախագահի հովանու ներքո և տարեկան մեկ միլիարդ դոլար բյուջեով ու աշխարհի 6 երկրում ունեցած ներկայացուցչություններով աջակցություն է ցուցաբերել շուրջ 10000  նորարարական նախաձեռնությունների։ Ընկերության և հիմնադրամների ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։

Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորեց ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նրա գնահատմամբ՝ թեև Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են ու բարեկամական հարաբերություններ են կառուցում, այդուհանդերձ, տնտեսական գործակցության մակարդակը հեռու է գոհացնող լինելուց։  Արսեն Ղազարյանի խոսքով՝ հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին, ինչին միտված պետք է լինի համանման կառույցների ու գործարարար համայնքը համախմբող միությունների գործունեությունը, փոխգործակցությունը։

Ներկայացնելով «Գլոբալ իննովեյշն սենթր»-ի գործունեության ուղղությունները, հիմնադրամի ներկայացուցիչ Սահման Մորադին նշեց, որ Կենտրոնի առաքելությունն է ստեղծել Իրանի և Հայաստանի գործարարների միջև  առևտրաարդյունաբերական համագործակցության ու զարգացման բարենպաստ պայմաններ: Կենտրոնն ապահովում է մարկետինգային, իրավաբանական, լոգիստիկ, մաքսային և այլ ծառայությունների մատուցում  հայկական ու իրանական կազմակերպությունների համար: «Մեր խնդիրն է Հայաստանում գտնել նոր գործընկերներ, իրականացնել համատեղ նոր ծրագրեր ամենատարբեր ոլորտներում՝ մասնավորապես գյուղատնտեսություն, բժշկություն, շինարարություն, արդյունաբերություն, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ»,-  նշեց Սահման Մորադին։

Հայաստանում ներդրումային իր ծրագրերը ներկայացրեց «Բիզոր» ընկերության հիմնադիր տնօրեն Համիդիե Դորրին։ Ներկայումս ընկերությունն արտադրում է շուրջ 50 անուն նոր սերնդի՝ ոչ ավանդական պարարտանյութ, որոնցից 12-ով առաջատարներից է աշխարհում։  Արտադրությունն իրականացվում է առաջատար բիո և նանոտեխնոլոգիաներով։ Հիմնադիր տնօրենը նպատակադրվել է համանման արտադրություն կազմակերպել նաև Հայաստանում` թե՛ տեղի պահանջարկի բավարարման, թե՛ երրորդ երկրներ արտահամնան նպատակով։

Կողմերը երկուստեք կարևորեցին համատեղ ձեռնարկությունների հիմնումը, տեղեկատվական և խորհրդատվական փոխապահովումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա սերտ համագործակցության վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք…
Հնարավոր է՝ զենքի դիմաց Իրանը ցանկանում է Հայաստանի հետ խորացված դաշնակցային հարաբերություններ ունենալ. փորձագետ  
Փորձագետը կարծում է, որ հրետանին սպառազինության ամենակարեւոր տեսակներից մեկն է, որը Հայաստանը պետք է ձեռք բերի, քանի որ կորուստները հսկայական էին․․․
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արժևորվել է հարևան երկրների միջև հարաբերությունների բարձր նշաձողը
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու...
Իրանի նախարարը Մհեր Գրիգորյանին հրավիրել է Թեհրան՝ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով
Հանդիպման ավարտին Իրանի նախարարը հրավիրել է ՀՀ փոխվարչապետին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ