News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր`դեկտեմբերի 23–ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում (Կ. Հալաբյան փ., շենք 1 եւ շենք 1/1) կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Շիրակի մարզպես Նազելի Բաղդասարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Նշենք, որ «Մուշ–2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերը նախատեսված են 36 ընտանիքի համար, եւս երկու շենք կառուցման փուլում են, բնակարանային համալիրում կառուցվել է նաեւ մանկապարտեզ, իսկ շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ:

Ընդգծենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբեւէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը: Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաեւ քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։

Հատկանշական է, որ «Մեր Գյումրի» ծրագիրը Հիմնադրամը հատուկ մշակել է երկրաշարժից տուժած եւ 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը թոթափելու նպատակով:

Տպել
Ամենաշատ