News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ռուբեն Վարդանյանը (Արցախի պետնախարար-խմբ.) ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։

«Մենք բոլորս պետք է ելնենք նրանից, որ իրավիճակը բազմակողմանի է, բոլոր ներգրավված կողմերի (ադրբեջանական, հայկական, ղարաբաղյան  եւ ռուսական) հասարակական կարծիքը նույնպես կարեւոր է։ Առավել եւս, որ տարբեր աղբյուրներից, չեմ կոնկրետացնի՝ որ աղբյուրներից, անընդհատ կշտամբանքներ են հնչում՝ ուղղված ռուս խաղաղապահներին, որոնք աշխատում են շատ բարդ պայմաններում։ Հաշվի առնելով ե՛ւ այս, ե՛ւ մյուս, ե՛ւ  երրորդ կողմից մշտապես հնչող պահանջները,  պետք է խստորեն առաջնորդվել եռակողմ պայմանավորվածություններում ամրագրված ընթացակարգերով։

Ղարաբաղ։ Այս ամբողջ խնդիրը ժառանգվել է առաջին հերթին Խորհրդային Միությունից, բայց այսօրվա դրությամբ այդ ժառանգությունը վճռորոշ կերպով որոշվում է Խորհրդային Միության փլուզմամբ։ Հանքերը, որոնց մասին խոսվում է, գործում են խորհրդային տարիներից։ Այլ կերպ ասած, այնտեղ խորհրդային տարիներին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում, ձեռնարկություններ էին աշխատում, բայց հիմա դրանք, ըստ երեւույթին, վերածվել են գործարարների, որոնք, ինչպես հասկանում եմ, մինչեւ հիմա այնտեղ են գտնվում։ Այսինքն՝ սա ժառանգված խնդրի մի մասն է, եւ այն վերջնականապես լուծել, իհարկե, կարելի է միայն խաղաղության պայմանագիր կնքելով եւ իրավական այս հարցում համարձակ կետ դնելով։ Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անգործ մնալ, եւ, ինչպես նշեց Ջեյհուն Ազիզովիչը,  մի քանի շաբաթ առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի տարածքում գտնվող հանքերից մեկը բնապահպանների խմբի այցելություն կազմակերպել։ Ցավոք, այդ պայմանավորվածությունը ձախողվել է, բայց ոչ ադրբեջանական կողմի, ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով․․․Հաղորդվել է, որ ԼՂ ղեկավարությունը չի ցանկանում ներկա պահին ընդունել նման պատվիրակություն։ Ես չգիտեմ՝ ով է ներգրավված դրանում։ Ջեյհուն Ազիզովիչը հիշատակեց պարոն Վարդանյանի անունը։ Նա ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ․․․Ռուսական իշխանությունը որեւէ կապ չունի պարոն Վարդանյանի հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը, նա այլեւս ՌԴ քաղաքացի չէ։ Եվ մենք ԼՂ մեկնելու եւ այնտեղ որեւէ քաղաքական կյանքի մասնակցելու նրա որոշման հետ որեւէ կապ չունենք եւ չենք պատրաստվում ունենալ։ Բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, որ կարեւորն այն մնացած հարցերի լուծումն է, որոնք գալիս են դեռեւս խորհրդային տարիներից։ Եվ երբ Հայաստանի եւ Ադրբեջանի մեր գործընկերները հանդիպեցին Պրահայում, այնուհետեւ Վաշինգտոնում, նրանք հայտարարություններ ընդունեցին։ Ի դեպ, դա նույնպես տեղի ունեցավ Բաքվի հասցեին Երեւանի պահանջների ֆոնին, սակայն դա չխանգարեց հայ նախարարին մեկնել Պրահա, Բրյուսել եւ Վաշինգտոն եւ զբաղվել կոնկրետ աշխատանքով՝ առանց նախապայմանների․․․Բայց այդ փաստաթղթերում, ըստ իս՝ առաջին անգամ, Ադրբեջանի եւ Հայաստանի անունից Պրահայում ամրագրվեց, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը կհենվի մի շարք առանցքային սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Այդ մասին եւս այսօր խոսել ենք, եւ ես պարզապես այլ խոչընդոտներ չեմ տեսնում՝ վերջապես խաղաղության պայմանագրին պրոֆեսիոնալ կերպով պատրաստվելու համար»,-ասել է Լավրովը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ