News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամանորյա տրամադրության բացակայությունը կարող է կապված լինել ոչ միայն հոգնածության եւ սթրեսի հետ, երբեմն դա վկայում է առողջական լուրջ խնդիրների մասին, «Իզվեստիա»-ին ասել է «Инвитро-Урал»-ի էնդոկրինոլոգ Վերոնիկա Զայցեւան։

Ամանորյա եռուզեռը եւ մինչեւ ձմեռային արձակուրդների մեկնարկն ամեն ինչ անելու ցանկությունը հանգեցնում են օրգանիզմում ադրենալինի եւ սթրեսի հորմոն կորտիզոլի ավելցուկային արտադրությանը։ Այս նյութերի անհավասարակշռության պատճառով կարող է սկսվել հորմոնալ խափանում, մարդը կսկսի իրեն հոգնած եւ ուժասպառ զգալ:

«Տոների նախաշեմին կարեւոր է քնի գրաֆիկ սահմանել՝ մելատոնինի արտադրությունը նորմալացնելու համար, որն օգնում է ուրախության հորմոն սերոտոնին ձեւավորել։ Տրամադրության համար պատասխանատու հորմոն են նաեւ դոֆամինը եւ էնդորֆինը, որոնք մենք կարող ենք ստանալ սպորտով զբաղվելու կամ պարզապես ցանկացած հաճելի զբաղմունքի ժամանակ»,- բացատրել է բժիշկը։

Ամանորյա տրամադրության բացակայությունը կարող է պայմանավորված լինել նաեւ վիտամինների պակասով։ Կարեւոր է ուշադրություն դարձնել օրգանիզմում վիտամին D-ի եւ մագնեզիումի մակարդակին եւ անհրաժեշտության դեպքում լրացնել դեֆիցիտը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ