News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Այն, որ այսօրվա իշխանությունները ճնշման ներքո են, միանշանակ է, այն, որ նրանք բանակցությունները տարել են այն ուղիով, որ ուղիով ուզում է թուրք-ադրբեջանական տանդեմը, այսինքն հրաժարվել Արցախից, եւս միանշանակ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իսկ այն, որ այսօրվա իշխանությունները հրաժարվում են գնալ մասնակցել բանակցությունների, անընդունելի է: Ընդհակառակը, բանակցությունների վայրն այն հարթակն է, որտեղ դու կարող ես գնալ եւ պարզ բանակցային համապատասխան մարտավարություն, հնարամտություն օգտագործելով, համայն աշխարհին,. Նաեւ դիմացի մարդկանց բացատրել՝ որոնք են մեր շահերը: Իրենք հայտնվել են այսպիսի իրավիճակում, որովհետեւ երկակի խաղեր են տանում: Առաջինը ՌԴ-ն, որը տեղում, գետնի վրա միակ երաշխավորն է Արցախի իր խաղաղապահի գործունեությամբ, չնայած այդտեղ էլ որոշակի խնդիրներ կան, բայց Արցախի ու հայ ժողովրդի շահերի համար պետք է պայքարել: Մյուս կողմից իրենք գնում են դեպի Արեւմուտք, դեպի վաշինգտոնյան փաստաթուղթ, պայմանավորվածություններ: Չեմ ասում՝ չպետք է գնալ խաղաղության, Արեւմուտքի հետ հարաբերություններ չպետք է ունենալ, բայց պետք է ռեալ նայել այսօրվա գործընթացին: Այսօրվա ռեալ երաշխավորն Արցախում  եւ Հայաստանում, որը կարող է նաեւ համապատասխան գործիքակազմեր օգտագործել, դա ՌԴ-ի եւ նրա խաղաղապահի ուժերի հետ համագործակցությունն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե հնարավոր է՝ այսօր Լաչինի միջանցքը բացվի, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես էլ եմ լսել, բայց ուզում եմ ասել հետեւյալը՝ ճանապարհը բաց լինի, թե փակ, յուրաքանչյուր իրավիճակում մենք պետք է ուղիներ ընտրենք, պետք է ընտրենք այն կարեւորը, որը պետք է հայ ժողովրդին համախմբի: Պետք է գտնել այն ուղիները, որոնք ուղղված են եւ անվտանգության ապահովման խնդիրներին, եւ նաեւ միջազգային երաշխիքներ ձեւավորելուն»:

Նա ընդգծեց, որ այսօր հիմնական դերակատարը այս պայքարում պետք է լինի արցախցին, եւ հիմնական դերակատարողը, որը Արցախին պետք է աջակցի, դա ամբողջ հայ ժողովուրդն է, Հայաստանն ու Սփյուռքը. «Հիմա պետք է սպասենք, տեսնենք՝ երբ կբացեն ճանապարհը, բայց այն, որ ճնշումները միջազգային հանրության կողմից, եւ նաեւ Հայաստանի կողմից պետք է շարունակվի Ադրբեջանի նկատմամբ, դա միակ ուղին է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ