News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք չկարողացանք հետ պահել մեր երկիրը Արեւմուտքի եւ Ռուսաստանի գլոբալ դիմակայությունում ներգրավվելու գայթակղությունից։ Այս մասին «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» համաժողովի ժամանակ դեկտեմբերի 26-ին ասել է քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։

Արեւմուտքի եւ Ռուսաստանի գլոբալ առճակատումը, նրա գնահատմամբ, որպես հետեւանք բազմաթիվ իրողություններ է ունեցել, որոնք ազդում են Հայաստանի տնտեսական եւ քաղաքական իրականության վրա։

«Հայաստան է եկել ավելի քան 100 հազար տնտեսական միգրանտ։ Հայաստանը Ռուսաստան իր արտահանումն ավելացնելու հնարավորություն է ստացել։ Եվ սա շատ պատկառելի չափեր ունի։ Հայաստանը դարձել է լուրջ բախումների ասպարեզ տարբեր աշխարհաքաղաքական վեկտորների կողմնակիցների միջեւ։ Այժմ մեր գլխավոր խնդիրը բարեկամության, համագործակցության, գործընկերության, այն փորձը չկորցնելն է, որը մենք կուտակել ենք հետխորհրդային 30 տարիների ընթացքում։ Բոլորի համար ակնհայտ է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործընկերության եւ փոխգործակցության մակարդակի վատթարացման սպառնալիքը։ Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում մենք շատ աշխատանք ունենք, ինչպես հետխորհրդային տարածքում Հայաստանի ազգային շահն առաջ մղելու, այնպես էլ բոլորի կողմից ընդունելի դիրքերի համաձայնեցման առումով, որպեսզի այսուհետ եւս  ներդաշնակ զարգանա ռազմավարական գործընկերությունը։ Ես համոզված եմ. չկան այնպիսի հարցեր, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը չկարողանան ընդհանուր դիրքորոշում մշակել։ Պարզապես հարկավոր է բանիմաց աշխատանք, հարկավոր են ունակություն եւ ցանկություն՝ ունենալու սեփական ավանդը ռազմավարական գործընկերության զարգացման եւ խորացման գործում»,- ընդգծել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ հաջորդ տարի գազի ընդհանուր շուկան ԵԱՏՄ-ում կարող է իրականություն դառնալ, ընդհանուր էներգետիկ շուկան, նրա գնահատմամբ, նույնպես սարերի հետեւում չէ, եւ պետք է սպասել բեկումնային որոշումների նաեւ այդ ուղղությամբ։

«Հայաստանի կառավարությունը մեծ հետաքրքրություն է հայտնել արդյունաբերական արդիականացման եւ կոոպերացիայի գործընթացներին մասնակցելու հարցում, եւ դա շատ ճիշտ որոշում է։ Հայ հասարակությունն իշխանություններից սպասում է ամենասերտ փոխգործակցություն ռուսաստանցի, հնարավոր է՝ նաեւ այլ գործընկերների հետ արդյունաբերական պոտեցնիալի զարգացման գործում, հատկապես նրա արդիական, շատ պահանջված ոլորտներում։

Չնայած Հայաստանի տնտեսությունը բուռն զարգանում է, բայց հասարակությունում, ընդհանուր առմամբ, չկա էյֆորիա այս իրողություններից։ Որովհետեւ, ամենայն հավանականությամբ, իրականացվել է Համաշխարհային բանկի մեկ այլ կանխատեսումն այն մասին, որ աղքատության մակարդակը կբարձրանա ու կհասնի բնակչության 42 տոկոսին։ Սա նշանակում է, որ մեր բնակչության մոտ կեսը չի զգա տնտեսական աճի արդյունքները, իսկ աղքատությունը երկրում կշարունակի ծնել սպառնալից չափերի աղքատություն։ Աղքատության սպառնալից չափերի նվազեցման համար այլ ճանապարհ չկա՝ տնտեսության զարգացմանն աջակցելու քաղաքականությունը շարունակելուց բացի, զարգացման տեմպերը խթանելու նպատակով»,- նշել է Սաֆարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ