News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին Ռուսաստան ապրանքների արտահանումն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Միության կազմավորման պահից արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ավելացել է ավելի քան չորս անգամ, բայց անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ խուսափելու համար ոլորտի խնդիրներից։ Այս մասին նշվել է տնտեսագետներ Աշոտ եւ Աղասի Թավադյանների համատեղ զեկույցում, որը դեկտեմբերի 26-ին ներկայացվել է «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» համաժողովում։

Զեկույցում նաեւ նշվել է. «2022թ. առաջին յոթ ամիսներին ներմուծումը Հայաստանում ավելացել է 50,1 տոկոսով (2,7-ից հասնելով 4,0 մլրդ դոլարի)։ Ներմուծումը գերազանցում է արտահանումը 1,82 անգամ, անցած տարի այս ցուցանիշը կազմում էր 1,7։ Ներմուծումը ԵԱՏՄ երկրներից ավելացել է 44,5 տոկոսով։ Ռուսաստանից ներմուծման ծավալն ավելացել է 44 տոկոսով։

2022թ. առաջին կիսամյակում վառելիքը դարձել է Հայաստանի հիմնական ներմուծվող ապրանքը, ներմուծման ծավալներն ավելացել են 38,4 տոկոսով եւ կազմել ներուծման ընդհանուր ծավալի 18 տոկոսը։

2022թ. վերջին Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը կարող է կազմել 4,8-5,4 մլրդ դոլար, այսինքն՝ աճը 2021թ. համեմատ կկազմի 60-77 տոկոս։

Արտահանումը ԵԱՏՄ-ում ավելացել է ավելի քան երկու անգամ եւ կազմում է 40 տոկոս կամ արտահաման ընդհանուր ծավալից ավելին՝ 2,0-2,5 մլրդ դոլար։

Ռուսաստան մեքենաների եւ սարքավորումների արտահանումն անցած 8 ամսում ավելացել է ավելի քան 12 անգամ, քիմիկատները, պլաստմասան, խեցեղենը, ապակին եւ մետաղները՝ ավելի քան 3 անգամ։

Այսպիսով, տնտեսության ընդհանուր աճը պայմանավորված է մեքենաների, քիմիկատների, ապակու եւ խեցեղենի արտահանման ավելացմամբ, որոնք ծանր արդյունաբերության մի մասն են։ Սակայն Հայաստանը սեփական արտադրահզորություններ չունի։ Չնայած Հայաստանի տնտեսությունում գրանցվել է կրկնակի աճ, այդ աճը չի համապատասխանում ծանր արդյունաբերության արտահանման յոթանիշ ավելացմանը։ Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս նկատվում է Հայաստան մեքենաների եւ սարքավորումների ներմուծման էական ավելացում։

Հայաստանից Ռուսաստան արտահանման մոտ 20 տոկոսը 2021թ. վերարտահանում է եղել։ 2022թ. Հայաստանից Ռուսաստան արտահանման 45 տոկոսը համարվում է վերարտահանում։ 2021թ.  Ռուսաստան Հայաստանից զուտ արտահանումը կազմել է մոտ 670 մլն դոլար, իսկ 2022թ. սպասվում է, որ այն կկազմի մոտ 1,2 մլրդ դոլար։ Փաստացի, իրական աճը կկազմի 75 տոկոս։ Այս հաշվարկային ցուցանիշը մեկ տարվա համար աճի բավական բարձր մակարդակ է եւ վկայում է ռուսական շուկայում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի արտադրանքի մրցունակության բարձրացման մասին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ