News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, ճնշող մեծամասնությամբ (75-80%) միշտ Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին վերաբերվել է որպես ամենաբարեկամ երկրի եւ եղբայրական ժողովրդի։ Այս մասին դեկտեմբերի 26-ին «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» գիտաժողովի ժամանակ ասաց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ աշխարհում ամենամեծ հայկական սփյուռքն ապրում է Ռուսաստանում, որն իր չափերով համեմատելի է ժամանակակից Հայաստանի բնակչության հետ։

Նրա խոսքով, տարիների ընթացքում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են հայերի սոցիալական գիտակցության մեջ նրա ազգային ինքնության հիմքը կազմող մի քանի արժեքային հաստատունների առկայության մասին։

«Այդ հաստատունների մեջ կարեւոր տեղ է գրավում պատմական հարեւանների հետ հարաբերությունների բնույթն ու եղանակը։ Ռուսաստանը հարաբերությունների այս համակարգում մշտապես հանդես է եկել որպես բարեկամ երկիր, հուսալի ռազմավարական գործընկեր եւ անվտանգության երաշխավոր։ Հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերությունները պատմականորեն վստահելի եւ բարեկամական բնույթ են կրել։

Կենցաղային մակարդակում Հայաստանի բնակչության շրջանում երբեք ռուսաֆոբիա չի եղել, եւ չկա։ Դրա ակնհայտ վկայությունը ռուս զբոսաշրջիկների, ինչպես նաեւ Ռուսաստանից վերջերս տեղափոխվածների հանդեպ բաց ու ջերմ վերաբերմունքն է։ Ուկրաինական ճգնաժամը, արեւմտյան պատժամիջոցները եւ մասնակի մոբիլիզացիան ստիպել են շատ ռուսաստանցիների լքել երկիրը։ Ռազմական գործողությունների սկզբից ձեւավորվել է ռուս տեղափոխվածների բավականին մեծ հոսք, այդ թվում՝ դեպի Հայաստան։ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստան է ժամանել մոտ 300 000 ռուսաստանցի, որոնց գրեթե կեսը մեկնել է հարեւան Վրաստան եւ այլ երկրներ»,- ընդգծեց նա։

Նա հայտնեց, որ հարյուր հազար ռուսաստանցիներ արդեն հաշիվներ են բացել հայաստանյան բանկերում, մի քանի հարյուր ռուսական ընկերություններ բացել են իրենց գրասենյակները, հարյուրավորները Հայաստան բիզնեսը տեղափոխելու դիմում են ներկայացրել, իսկ 17 000 ռուսաստանցիներ Հայաստանի քաղաքացիություն են ստացել։ «Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող միջին բիզնեսի ներկայացուցիչներ են։ Դրանք հիմնականում տնտեսական միգրանտներ են, ՏՏ ընկերությունների աշխատակիցներ, որոնք երբեմն ամբողջ գրասենյակներով են տեղափոխվում, քանի որ Ռուսաստանում պատժամիջոցների տակ աշխատելն անհարմար է դառնում։ Հայաստանի քաղաքացիությունը նրանց հնարավորություն է տալիս նաեւ շենգենյան վիզաներ ստանալ»,- եզրափակեց փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ