News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի քրդական համայնքի անդամները լուռ երթ են անցկացնում՝ ի հիշատակ Փարիզի քրդական մշակութային կենտրոնում հրաձգության հետեւանքով զոհված երեք մարդկանց, հայտնում է AP-ն։

Դատախազությունը հայտնել է, որ 69-ամյա ֆրանսիացուն նախնական մեղադրանք է առաջադրվել ռասայական դրդապատճառներով սպանության, մահափորձի եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար։ Կասկածյալը քննիչներին ասել է, որ մտադրվել է սպանել միգրանտներին կամ օտարերկրացիներին, իսկ հետո ինքնասպանություն գործել, եւ ասել է, որ «պաթոլոգիական» ատելություն ունի ոչ եվրոպական ծագում ունեցող օտարերկրացիների նկատմամբ:

Նրան կարճ ժամանակով տեղափոխել են հոգեբուժարան, բայց հետո նորից տարել են սովորական ոստիկանություն, իսկ երկուշաբթի օրը նա կանգնել է դատարանի առջեւ։ Կասկածյալի անունը պաշտոնապես չի հրապարակվում, թեեւ ֆրանսիական լրատվամիջոցները նրան նույնականացրել են որպես Ուիլյամ Կ.։

Հրաձգությունը ցնցել եւ զայրացրել է Ֆրանսիայի քրդական համայնքին, որը երկուշաբթի օրը լուռ երթ է կազմակերպել կրակոցների վայրից դեպի այն վայրը, որտեղ 2013 թվականին սպանված երեք քուրդ ակտիվիստներ են հայտնաբերվել:

Քրդական համայնքի անդամներն ասում են, որ ոստիկանությունը պետք է ավելին աներ իրենց պաշտպանելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան պարտք ունի մեզ. քուրդ ակտիվիստներ
Փարիզում է սպանվել իմ քույրը, ասել  է քուրդ ակտիվիստը...
Քրդերը Ֆրանսիայում եւ Եվրոպայում քայլերթի են դուրս եկել քուրդ ակտիվիստ կանանց սպանության 10-ամյա տարելիցի առիթով
Քրդերն իրենց զայրույթն են հայտնում քուրդ երեք կանանց չբացահայտված սպանությունների առիթով...
Ֆրանսիայում թուրք տղամարդը վիրավորել է քրդական համայնքից վարսավիրին
Սրահում քրդական ազգային երաժշտություն է միացված եղել․․․
Փարիզում հրաձգության համար ձերբակալված անձը միտումնավոր հարձակվել է քրդական համայնքի վրա․ BFM TV 
Դեկտեմբերի 23-ին տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի  Էնգիեն փողոցում քրդական մշակութային ․․․
Պենտագոնը նախազգուշացում է արել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական նոր գործողություն անցկացնելու առնչությամբ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ․․․
Բողոքի ակցիա Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. քրդերն այրեցին Թուրքիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում եւ Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ