News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այսօր տեղական ժամանակով ժամը 13:51-ին Վրաստանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

3,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Օնի քաղաքի մոտ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Մոտակա բնակավայրը Բաջիխեւի գյուղն է։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Օնին մտնում է Ռաչա-Լեչխումի եւ Ներքին Սվանեթիա շրջանի մեջ։ Գտնվում է Ռաչինի լեռնաշղթայի ստորոտին, Ռիոնի գետի ձախ ափին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ