News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը հայտարարել է, որ հույս ունի եկող տարի հաջողության հասնել Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հանրաքվեի անցկացման հետ կապված համաձայնագրի հարցում։ Այս մասին նշվել է Կատալոնիայի կառավարության թվիթերյան էջում։

Քաղաքական գործչի խոսքով՝ 2023-ը պետք է դառնա «համաձայնագրի հստակության» տարի, տարի, երբ պետք է հասնել ուժի եւ ներքին լեգիտիմության, «որպեսզի կարողանանք պաշտպանվել պետության առջեւ՝ որպես երկիր, որը կարող է ճանաչում ստանալ միջազգային մակարդակով»։

Արագոնեսն ընդգծել է, որ այժմ եկել է «նորից դեպի Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման ճանապարհ բացելու ժամանակը»։

2017թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ շրջանը Իսպանիայի կազմից դուրս բերելու հանրաքվե։ Մադրիդը քվեարկությունը ոչ լեգիտիմ ճանաչեց եւ հրաժարվեց ընդունել նրա արդյունքները։

Ավելի ուշ Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման բանաձեւը, ինչին Իսպանիայի իշխանությունները պատասխանեցին սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմամբ, որով թույլատրվում է սահմանափակել Կատալոնիայի ինքնակառավարումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ