News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանական ընկերությունները ցանկանում են հաջորդ տարի ակտիվացնել գործունեությունը Աֆրիկայում, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կանաչ ջրածինը եւ հեղուկ բնական գազը, ընդ որում ընկերությունների 43%-ը պլանավորում է մեծացնել ներդրումները մայրցամաքում, ցույց է տվել Reuters-ի հարցումը:

Գերմանա-աֆրիկյան բիզնես ասոցիացիայի անդամների հարցումը ցույց է տվել նաեւ, որ ասոցիացիայի անդամների եւս 39%-ը ձգտում է պահպանել Աֆրիկայում իր ծախսերի կայուն մակարդակը: «Ընկերությունների մեծ մասը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը գալիք տարում,- ասել է ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Կանեգիսերը,- Դա իմաստ ունի, քանի որ մայրցամաքը դեռ գտնվում է աճի հետագծի վրա»:

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ 2021 թվականին գերմանական ընկերությունները Աֆրիկայում ներդրել են մոտ 1,6 միլիարդ եվրո, որից մոտ 1,1 միլիարդ եվրոն բաժին է ընկել Սահարայից հարավ տարածաշրջանին։

Քանի որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից եկող գազից ուկրաինական պատերազմից հետո, Կանեգիսերն ասել է, որ մեծ հնարավորություններ է տեսնում Աֆրիկայի էներգետիկ ոլորտում: «Կանաչ ջրածնի եւ հեղուկ գազի ոլորտը նոր ազդակ կհաղորդի շատ երկրներում»,- ասել է նա՝ որպես ներդրումային ներուժ ունեցող երկրներ առանձնացնելով Սենեգալը, Նիգերիան եւ Մավրիտանիան:

Կանեգիսերն ասել է, որ Նամիբիան կարող է նաեւ հսկայական շահույթներ ստանալ կանաչ ջրածնի արտադրությունից:

Հարցումը ցույց է տվել, որ ընկերությունների 56%-ը դրական է գնահատել իր գործունեությունը Աֆրիկայում 2022 թվականին, եւս 7%-ը գնահատել է այն որպես «շատ լավ»:

Ասոցիացիան քննադատել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որը խոշոր ընկերություններին պարտավորեցնում է պայքարել մարդու իրավունքների եւ կլիմայի խախտումների դեմ՝ ասելով, որ դա հակաարդյունավետ է, քանի որ այն ստեղծում է բյուրոկրատիայի նոր շերտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ