News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով, հայտնում է Indent-ը։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու:

Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ աջակողմյան ակտիվիստ Ռաջեեւ Յադավը բողոքել է տեղի ոստիկանությանը Սոխնա գյուղում տեղի ունեցած հավաքի վերաբերյալ եւ պնդել, որ քահանան «գայթակղում է» մարդկանց՝ նրանց «դարձի բերելու» համար։

Դեկտեմբերի 24-ին հաղորդվել է, որ քահանան բացօթյա պատարագ է մատուցել եւ ելույթ է ունեցել ժողովին:

Միջադեպի մասին հայտնված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Մասիհը խոսում իր լսարանի հետ քրիստոնեության օգուտների մասին: Ավելի ուշ նա ասում է, որ աղոթքի հանդիպման շարժառիթը ոչ մեկի զգացմունքները չվիրավորելն է։

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ «Ուտար Պրադեշի 2021 թվականի անօրինական կրոնափոխության արգելման մասին օրենքի 3-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ գործ է հարուցվել քահանա Մասիհի դեմ՝ աջակողմյան ակտիվիստ Ռաջիվ Յադավի բողոքից հետո»:

Ըստ ոստիկանության հայտարարության՝ բողոքող Յադավը պնդել է, որ «քահանան ամեն կիրակի հանդիպումներ է անցկացնում գյուղում եւ կարծիքներ փոխանակում տեղացիների հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Երուսաղեմի հայ պատրիարքը Բայդենի հետ հանդիպմանը խոսել է հայկական ժառանգության, քրիստոնյա համայնքի դժվարությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան ․․․
Ամենաշատ