News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առնվազն 32 մարդ զոհվել, 24-ը համարվում է անհետ կորած Ֆիլիպիններում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով։ Ինչպես նշվել է Տարերային աղետների վտանգի նախազգուշացման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի՝ հինգշաբթի տարածած հաշվետվությունում, հեղեղումները վնաս են պատճառել ավելի քան 486,4 հազար մարդու հանրապետության 10 շրջաններում։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ 101,6 հազար տեղահանված անձ գտնվում է տարհանման 150 կենտրոններում։ Առնվազն 1,42 հազար մարդ նախապես հեռացել էր տներից, 11 հոգի տարբեր վնասվածքներ է ստացել։ Հանրապետության ինը շրջաններում գրանցվել է աղետի հետ կապված 418 միջադեպ, այդ թվում հեղեղումներ եւ սողանքներ։

Աղետը վնաս է հասցրել 3,32 հազար տան, ոչնչացել է 746 տուն, վնասը գնահատվում է 41,8 մլն պեսո (744,2 հազար դոլար)։ 43 ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է 51,5 մլն պեսո (916,8 հազար դոլար), գյուղատնտեսությանը հասցվել է 208,5 մլն պեսոյի (3,7 մլն դոլար) վնաս։ Հեղեղումները վնասել են 125 ճանապարհ եւ 13 կամուրջ, խաթարվել է 19 ծովային նավահանգիստների աշխատանքը։ 63 քաղաքներում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ, բայց 60-ում այն արդեն վերականգնվել է, չորս շրջաններում կան ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։

67 քաղաքներում եւ 71 վարչական կենտրոններում դադարեցվել են դասերն ուսումնական հաստատություններում եւ աշխատանքը ձեռնարկություններում։ 20 բնակավայրերում մտցվել է աղետի ռեժիմ։ Օգնության ցուցաբերման համար կառավարությունն արդեն հատկացրել է 49,4 մլն պեսո (879,1 հազար դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ