News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրում, որը թույլ է տալիս արդյունավետ կատարել այդ գործառույթը։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, թե այժմ ՌԴ-ի համար ստեղծվել է Հայաստանի կողքին կանգնելու եւ նրա ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորություն, իսկ Երեւանում սպասում են համապատասխան գործողությունների։

Արդյո՞ք Մոսկվան կկողմնորոշվի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Երեւանի հետ իր դաշնակցային հարաբերություններում։

«Ես չեմ ցանկանում պարզել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությունները։ Հենց դրանք են հուսալի հիմք կազմում Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրել, որը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այդ գործառույթը։ Եւ ես լիահույս եմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն։ Իսկ եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երեւանի շահագրգռության դեպքում կազմակերպության մյուս անդամ պետությունները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն»,- նշել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ