News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իրավիճակը, որում ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, փոխվել է։ Այժմ Իրանը պատրաստ է զենքով մասնակցել Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հնդկաստանն ուղղակիորեն հայտարարում է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը»։

«Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ռազմական ճանապարհով պատրաստվում էր բացել Սյունիքով ճանապարհը, սակայն Թուրքիան արդյունքում ռիսկի չդիմեց, քանի որ Իրանը ձեռնարկեց աննախադեպ միջոցներ եւ գլխավոր հյուպատոս նշանակեց Կապանում, ինչը խանգարեց Բաքվի մտադրություններին։ Այս պայմաններում դեմքը փրկելու համար Ալիեւը ստիպված էր սրման գնալ ղարաբաղյան ուղղությամբ»,- ընդգծեց նա։

Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանին պետք է արագ, որակյալ դիվանագիտական խաղ տանել՝ կշեռքի նժարների վերջնական ֆիքսման եւ այն ըմբռնման համար, թե ով որ նժարին է, որ նժարին են Իրանն ու Հնդկաստանը։

«Ելնելով Հնդկաստանի հայտարարություններից, ներառյալ այն մասին, որ նա տեսնում է հենց Հյուսիս-Հարավ միջանցքը, ցանկացողները պետք է ուշադիր հաշվարկեն Հայաստանի վրա հարձակումը։ Սա ծանրակշիռ փաստարկ է։ Իրանը նույնպես խոսում է Սյունիքով միջանցք բացելու անթույլատրելիության մասին»,- հավելեց քաղաքական գործիչը։

Նա մատնանշեց արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու եւ ընտրություններից հետո ավելի պառակտված հասարակության համախմբման կարեւորությունը։

«Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում հարցերը լուծվում են մարտի դաշտում։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։ Ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին կարելի է ասել, որ ոչ բոլոր պետություններն ու ինքնիշխան ազգերն են անցնելու համաշխարհային պատմության հաջորդ փուլ»,- նշեց Վարդան Խաչատրյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ