News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում պարենային դեֆիցիտն օրեցօր մեծանում է։ Շուրջ երեք շաբաթ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտի եւ Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ խանութները կիսադատարկ են, շաքարավազ, կրուպեղեն, բանջարեղեն, մրգեր խանութներում չկան։ Չնայած այս ծանր դրությանը՝ արցախցիները փորձում են չկոտրվել։

 «Շաքարավազ, ձեթ, բանջարեղեն, կարելի է ասած՝ ընդհանրապես չկա։ Ապրանքը սահմանափակ քանակով են վաճառում, որ բոլորին հասնի։ Պակասող մթերքներն ավելի շատ են, քան եղածները, հետեւաբար ավելի հեշտ է թվարկել այն ապրանքները, որոնք կան։ Օրինակ, հացի պակաս չի զգացվում, խանութներին օրական երկու անգամ հաց են հասցնում։ Ամենագլխավորն այն է, որ խուճապ չկա»,– ասաց Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը։

Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Անանյանն էլ հայտնեց,  որ խանութներում 20 տոկոս ապրանք է մնացել։ Այս համայնքում էլ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվել են։

«Արցախում ներկա պահին միայն ցամաք հացի խնդիր չկա, մնացածի պակասը խիստ զգացվում է, օրինակ՝ միրգ չկա, դեղորայքի խնդիրը նույնպես մեծ է։  Կարտոֆիլը գուցե մի երկու ամիս էլ բավարարի, բայց մնացածը բացակայում է։ Բենզինը խիստ անհրաժեշտության դեպքում է օգտագործվում միայն։ Մենք դիմանալու ենք, հարցը դա չէ, ուղղակի էդ դավաճանին հանեք, ուրիշ ոչ մի բան։ Մեկ է՝ մենք ապրելու ենք մեր գյուղում, անկախ նրանից, թե ինչքան ենք մնալու բլոկադայում, մի կերպ յոլա ենք գնալու, մենք Արցախը թողնելու մտադրություն չունենք»,– ասաց Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ից Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ