News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտոտի անդամ, քննադատ լրագրող Իդրաք Աբասովը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի ազգային նավթային ընկերության անվտանգության աշխատակիցները իր իսկ բնակարանում, որը գտնվում է Սուլութեփե ավանում, ծեծի են ընտանիքի անդամներին, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը:

«Ծնողներիս առանձնակի դաժանությամբ են ծեծել, որից հետո հայրս կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մորս եւ եղբայրներիս շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրանց հանդեպ վատ վերաբերմունք են դրսեւորել, որից հետո եղբայրներիս եւ անվտանգության աշխատակիցների միջեւ վիճաբանություն է սկսվել: Արդյունքում եղբայրներիս ծեծել են եւ տեղափոխել ոստիկակական բաժանմունք»,- հայտնել է լրագրողը:

«Բիզիմյոլ»-ը նշում է, որ լրագրողի ընտանիքի անդամների վրա հարձակվել են Նավթային ընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր ավանում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով տներ են քանդում:

«Սա կապված է իմ գործունեության հետ: Ես կոչ են անում Իլհալ Ալիեւին: Ցանկանում եմ ապահովել ընտանիքիս անվտանգությունը: Նման խայտառակությամբ, մարդու իրավունքների խախտումներով երկրում ինչպե՞ս կարող է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթն անցկացվել»,- նշում է Իդրաք Աբասովը` կարծիք հայտնելով, որ հարձակումն իրականացվել է Նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւի հրահանգով:

Ադրբեջանի Բինեգեդի ոստիկանական վարչությունից հայտնել են, որ սեպտեմբերի 9-ին Սուլութեփեի ավանում վիճաբանություն է ծագել տեղի բնակիչների եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակիցների միջեւ, ովքեր ցանկանում էին քանդել ընկերությանը պատկանող անօրինական շինությունները, հաղորդում է «Ազադլըգ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ