News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուրջ 102 տարի է, ինչ Ամանորն ասոցացվում է «Կոկա-Կոլա»-ի հետ: Տարիներ շարունակ Նոր տարին կախարդական է դարձել «Կոկա-Կոլա»-ի շնորհիվ, և այս տարին բացառություն չէ։ Ինչպես ամեն տարի՝ «Կոկա-Կոլա»-ի հայտնի քարավանը շարունակում է այցելել հանրապետության մի շարք վայրեր և ուրախացնել բնակիչներին։

Քարավանն իր շրջայցը սկսել է դեկտեմբերի 20-ին՝ Հանրապետության հրապարակից, այնուհետև շարժվել է դեպի մարզեր՝ անցնելով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերի մի շարք քաղաքներով։

Ամանորյա այցելությունների անբաժան մասնիկն են՝ անակնկալ այցերը երեխաներին: Այս տարի մեր Քարավանի առաջին այցը տեղի ունեցավ Երևան քաղաքում գտնվող «Օրրան» բարեգործական ՀԿ-ում:

Քարավանի այցելությունները հատկապես նշանակալից են մարզերի երեխաների համար, որոնք ունեն հատուկ անակնկալ «Կոկա-Կոլա»-ի կողմից։ Քարավանն արդեն 3-րդ տարին շարունակ այցելում է Կոտայքի մարզում գտնվող «ՍOՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամ և պարգևում անմոռանալի պահեր երեխաներին: Այս տարի՝ ընդլայնելով իր ուղին, Քարավանը այցելեց նաև Գյումրու և Վանաձորի «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի,  «ՔՈԱՖ» Հայաստանի Մանուկներ ՀԿ-ի Հացիկ և Քարակերտ գյուղերի, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության», «Երիտասարդները հանուն փոփոխության», «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների  երեխաներին ևս: Անակնալ այցերը շարունակվեցին սահմանամերձ գյուղերի երեխաների համար, ովքեր հավաքվել էին Մեծ Մասրիկում՝ կիսելու երջանիկ պահերը: Ամանորյա արշավի շրջանակում 1200 երեխա ստացավ փոքրիկ նվերներ Կոկա-Կոլայի կողմից։

«Կոկա-Կոլա»-ն ամանորյա հրաշք է պարգևում ինչպես մարզերի, այնպես էլ Երևանի բնակիչներին։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին մասնակցել հետաքրքիր ամանորյա միջոցառումների, տեսնել Սանտայի հայտնի տնակը, անցնել նորարարական լուծումներով հագեցած հետաքրքիր տաղավարներով։ 

Քարավանը կուրախացնի Երևանի բնակիչներին հունվարի 2-ից 7-ը՝ շրջելով մայրաքաղաքի տարբեր անկյուններով և բաժանելով անցորդներին զովացուցիչ ըմպելիքներ։

«Կոկա-Կոլա»-ի բեռնատարներն  ամանորյա տրամադրություն են ստեղծում աշխարհի տարբեր անկյուններում՝ սկսած 1997 թվականից։ Քարավանի գաղափարն առաջացել է «Կոկա-Կոլա» ընկերության 1995թ․ ամանորյա գովազդի հիման վրա, որտեղ պատկերված էին կախարդական լուսավոր բեռնատարները։ 

Նշենք, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերությունն արդեն 26 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Բիզնես գործունեության հետ մեկտեղ՝ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանտվության առանցքային ուղղություններից են համայքների բարեկեցությունը, թափոնների կառավարումը և երիտասասարդների զարգացումը։

1.jpg (2.48 MB)

2.jpg (2.49 MB)

3.JPG (3.27 MB)

4.jpg (2.54 MB)

5.JPG (10.06 MB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ