News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբաս Մուսավին խորհրդակցելու համար մեկնել է հայրենիք։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ տեղի է ունեցել դեսպանի հանդիպումն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Նախարարի հետ դեսպանի խորհրդակցություններն ընթանում են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ քաղաքական նոր լարվածության, Իրանի՝ Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ պարունակող զորավարժությունների, նոր հարձակումների եւ սպառնալիքների ֆոնին։ Մուսավին Իրանի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ իր երկօրյա բանակցությունների արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ