News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ականապատ երկու մեքենաների պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել էին «Ալ-Շաբաաբ» խմբավորման գրոհայինները, զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ Սոմալիի Խիրան կենտրոնական շրջանի տները հավասարվել են հողին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով փրկարարական գործողություններին մասնակցող աղբյուրին։

Սա «Ալ-Քաիդայի« մասնաճյուղ «Ալ-Շաբաաբի» կատարած հարձակումների շարքում վերջինն էր այն ժամանակվանից ի վեր, երբ անցյալ տարի կառավարական զորքերը եւ դաշնակից կլանային աշխարհազորայիններ սկսել էին ապստամբներին վռնդել այն տարածքներից, որոնք նրանք երկար ժամանակ պահում էին իրենց ձեռքում։

«Ալ-Շաբաաբ» խմբավորումը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ գրոհի նպատակը եղել են «դավանափոխ աշխարհազորայինները եւ զինվորները»։ Խմբավորման վարկածի համաձայն՝ զոհվածների թիվը կազմել է 87 մարդ։

«Ալ-Շաբաաբը» ապստամբական պայքար է մղում Սոմալիի կառավարության դեմ 2007 թվականից։ Անցած տարի այն դուրս էր քշվել Խիրանից կառավարական զորքերի եւ  դաշնակից կլանային աշխարհազորայինների կողմից (որոնք հայտնի են որպես մակավիսլի), բայց շարունակում է հարձակումներ կատարել։

Հարձակման ժամանակ զինվորները եւ աշխարհազորայինները ստացել են ԱՄՆ եւ Աֆրիկյան միության զորքերի աջակցությունը։

Երկրի նախագահ Հասան շեյխ Մոհամուդի կառավարությունը հավաստիացնում է, որ գործողությունների ընթացքում սպանվել են «Ալ-Շաբաաբի» հարյուրավոր գրոհայիններ եւ հետ են վերցվել տասնյակ բանակավայրեր, չնայած մարտական գործողությունների մասին շատ հայտարարություններ անկախ փորձագետները հաստատել չեն կարող։

«Ալ-Շաբաաբի» գոծողությունները սահմանափակել են նաեւ միջազգային օգնության մատակարարումները՝ խորացնելով Աֆրիկյան եղջյուրում վերջին չորս տասնամյակի ամենաուժեղ երաշտի հետեւանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ