News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Կոչում մասնավորապես ասվում է. «Այսօր 25 -րդ օրն է, ինչ  շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:

Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկիրները գրեթե նույն տեսակետն ունեին:

Հումանիտար աննախադեպ աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ոչ միայն  հասցեական հայտարարությունների կարիք ունի, այլև, կարծում եմ, այդ ուղղությամբ գործուն ու տեսանելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված  են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից:

Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արցախը դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում». Արցախի շրջափակման 100–րդ օրը ՀՅԴ–ի երիտասարդները բողոքի ակցիա են արել
Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը...
Ես շատ հանգիստ եմ նայում մեր արցախցի քույրերի եւ եղբայրների աչքերին. Հայկ Կոնջորյան
Լաչինի միջանցքի փակման պահից սկսած մենք օգտագործում ենք դիվանագիտական բոլոր գործիքները, որ կարողանանք հասնել, որ Ադրբեջանը վերջ տա ապօրինի շրջափակմանը...
Նիկոլ Փաշինյանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը
Վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին եւ կարեւորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին...
Մենք չունենք ԼՂ խնդիր, մենք ունենք Ադրբեջանի մեծ խնդիր. Լուծումն այն է, որ Ադրբեջանը ազատի Արցախը. Մալկիդիս
Հունաստանում եւ նաեւ Եվրոպայում տարբեր երկրների կոնգրեսականները, խորհրդարանների անդամները, գիտնականները, լրագրողները, որոնք որեւէ կապ...
Հայ–ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը այս երկուսուկես տարվա ընթացքում մեծացրել է Հայաստանի առաջ դրվող պահանջները...
ԱԳ փոխնախարարը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ