Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի ոստիկանապետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Ղանբարին հինգշաբթի հայտարարել է, որ Զահեդանում ոչնչացվել է ահաբեկչական մեկ խումբ եւ ձերբակալվել է 9 ահաբեկիչ, հաղորդում Է Mehr-ը:
Բրիգադային գեներալ Ղանբարին պատմել է, որ ահաբեկչական խմբի անդամները վերջին շաբաթներին մի շարք զինված հարձակումներ են իրականացրել՝ ոստիկանական պարեկության ժամանակ ոստիկանության աշխատակիցներին սպանելու նպատակով, որից հետո նրանք փորձել են իրենց անօրինական փորձերը հրապարակել արտասահմանյան լրատվամիջոցներում:
Այդ ահաբեկչական խմբի բոլոր 9 անդամները ձերբակալվել են երեկ երեկոյան բարդ գործողության ընթացքում հետախուզական աշխատանքներ իրականացնելուց հետո, ընդգծել է նա:
Գեներալը հավելել է, որ ոստիկանությունն ահաբեկիչներից առգրավել է զենք ու զինամթերք, ինչպես նաեւ վեց ավտոմեքենա: