News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի կարգ:

Պատարագին, ինչպես նախորդ երկու տարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ․ չեն մասնակցում նաեւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները․ ներկա է եղել միայն հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետեւյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում եւ օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:

Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:

Սուրբ Ծննդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տոներից հետո տոնածառը դեն նետելու փոխարեն կարելի է այն ուտել
Այսպիսի առաջարկով է հանդես եկել The Guardian-ի լրագրող Միրանդա Բրայանտը․․․
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ` տրվեց «Ավետիս» նախագծի մեկնարկը
Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներ՝  մենակատարներ և երգչախմբեր, առցանց կամ տեսաձայնագրությամբ միացան համերգին…
Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը. Արցախի թեմի առաջնորդ
Այսօր կարծես թե երկու իրականությունն էլ առկա է Արցախում...
Սիրելի՛ արցախցիներ, մեր Սուրբ Եկեղեցին ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ․ Գարեգին Բ
«Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ»․․․
Շրջափակված Արցախի Մայր Տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել (ֆոտո)
Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության
Թող Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների վերածննդի և հոգևոր վերելքի համար. Ծառուկյան
Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ