Իրանը հայտարարել է կենտրոնական բանկի կայքի եւ իրանական սոցիալական ցանցերի հարթակներում լայնածավալ կիբերհարձակման կանխման մասին, հայտնում է Mehr-ը։
«Ենթակառուցվածքային հաղորդակցություններ» ընկերության կառավարիչ տնօրեն Ամիր Մոհամմադզադե Լայվարդին կենտրոնական բանկին տեղեկացրել է անցած գիշեր զանգվածային կիբերհարձակումը հետ մղելու մասին։
Լայվարդիի խոսքով՝ «անցած գիշեր կենտրոնական բանկը եւ Bale եւ Rubika հարթակները ենթարկվել են DDoS տիպի հարձակումների, սակայն կիբերհարձակումը հետ է մղվել»։
Նա հավելել է, որ «առայժմ օտարերկրյա կիբերհարձակումների ամենամեծ ծավալն ուղղված է բանկերին ու ֆինանսական հաստատություններին, ինտերնետ ծառայություններ մատուցողներին եւ հաղորդակցական ենթակառուցվածքին»։