Աշխարհի խոշոր ինտերնետ-խանութներից մեկը` Amazon.com-ը, մտադիր է էլեկտրոնային գրադարան բացել, որը հասանելի կլինի բաժանորդագրությամբ. տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Նշվում է, որ այնտեղ չեն լինի նոր գրքեր, այլ ճիշտ հակառակը, այնտեղ կպահպանվեն նախորդ տարիների հրատարակությունները։ Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է մեկ ամսվա կամ մեկ տարվա համար համապատասխան չափով գումար փոխանցել, որից հետո համապատասխան ժամանակահատվածի համար ընթերցողների համար մատչելի կլինեն գրադարանում առկա էլեկտրոնային գրքերը։ 

Ներկայումս Amazon-ը բանակցություններ է տանում հրատարակիչների հետ, որպեսզի նրանք տրամադրեն իրենց գրքերը գրադարանին։ Իսկ թե երբ կգործի գրադարանը չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Amazon-ը խոշոր խաղացող է գրքերի շուկայում։ Իր ինտերնետ- խանութում, ընկերությունը վաճառում է ինչպես տպագիր, այնտեղ էլ էլեկտրոնային գրքեր։