News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետեւյալ կերպ, ասում է՝ մենք մտավախություններ ունենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, եւ մենք ահա, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլորս գիտենք, որ դա աբսուրդ է, բայց Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, եւ  Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ այդ խոսույթն է զարգացնում: Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ իրենց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի համար, այլեւ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Մենք այս փաստերից հետեւություններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը:

Տպավորություն չստեղծվի, թե մեր հարաբերությունների որեւէ փուլում այս խոսակցությունը տեղի չի ունեցել: Սա անընդհատ խոսակցություն է եղել, այլ բան, որ մենք հիմնականում աշխատել ենք այս խոսակցությունները պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով: Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր բանակցություններում, հարաբերություններում ՀՀ շահերին առնչվող որեւէ հարց չենք հետապնդում բավարար չափով»,-հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ