News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում որոշում է, կայացվել, որ խորհրդարանական խմբակցությունը մասնակցելու է Ազգային Ժողովի` սեպտեմբերի 13-ին մեկնարկող աշնանային նստաշրջանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո «Ժառանգություն» խմբակցությունն առկախել էր իր մասնակցությունը խորհրդարանի լիագումար նիստերին, սակայն ակտիվորեն մասնակցում էր ԱԺ դիվանագիտական բնույթի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ