News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ի զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել ։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը նպատակահարմար չի գտնում Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելուն եւ դիտարկմանը՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները վախվորած կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն են վարում։

«ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասաց՝ ցտեսություն, դե մենք գնացինք։ Մենք ասում ենք՝ եկեք, հասկանանք՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ո՞րն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ եւ խորը կառուցենք, ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղով է անցնում կարմիր գիծը»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը համաձայնեց, որ խաղաղություն մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չէ. «Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Մենք պետք է մաքսիմալ պատասխանատու գործենք։ Ես համաձայն եմ, որ խաղաղություն մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չի։ Խաղաղություն հնարավոր է ունենալ դա վաստակելով։ Խաղաղության կարելի է հասնել՝ ռակուրսները որոշակիորեն փոխելով, իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը եւ նշանակությունը միջազգային ասպարեզում մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով եւ այդպես շարունակ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը խաղաղություն կարող է ունենալ, եթե ի վիճակի լինի հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
Ամենաշատ