News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, նրանց նկատմամբ բռնությունը դատապարտելի են, սակայն մյուս կողմից էլ՝ որոշ հանգամանքներ եւս նորմալ չեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ համար սկզբունքային է, որ օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի, սա սկզբունքային հարց է, մյուս կողմից էլ՝ լրագրողների ինքնակարգավորման մարմին պետք է գոյություն ունենա, որը թույլ կտա, որ հենց լրագրողները որոշակի կանոններ սահմանեն: Օրինակ՝ եթե մեկն ինչ-որ տեղում իր ընտանքի անդամի հետ ճաշում է, մենք ինչքա՞ն կարող ենք իր բերանի պարունակությունը, ծամելը դարձնել ուղիղ եթերի առարկա։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, խոչընդոտ, բայց ուզում եմ, որ շատ հանգամանքներ էլ սովորական չհամարենք։ Կադրեր կան, որոնք ինձ շատ տարօրինակ են թվացել, օրինակ՝ ինչպես է լրագրողների պարսը հետապնդում ԱԺ պատգամավորին։ Դա նորմալ չէ, եւ մարդիկ էլ կարող են էմոցիոնալ վիճակում սխալներ թույլ տալ, որը նույնպես սխալ է։ Բայց մենք պետք է պատճառների եւ հետեւանքների կապը իմանանք»,- նշեց Փաշինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է առցանց ձեւաչափով, մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ միջազգային ժողովրդավարական...
Մոսկվայի դատարանը ձերբակալել է The Wall Street Journal-ի լրագրողին
Wall Street Journal-ը խորապես անհանգստացած է Գերշկովիչի անվտանգության հարցով․․․
Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում. Past.am
Այնուամենայնիվ, ակնկալում ենք առաջիկայում հարցազրույց…
Հայաստանում ցանկանում են կարգավորել հեռուստահեռարձակման կարգը՝ դարձնելով այն միատեսակ
Այնուամենայնիվ, դրանք հանրային մուլտիպլեքսում չեն լինի․․․
Առաջին դեպքը չէ, երբ իշխանությանն ուղղված  քննադատությանը հետևում են հաքերային հարձակումներ. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ հանդես են եկել…
«Առավոտի» յութուբյան ալիքն անհասանելի է դարձել. հարստացած հեղափոխականների մասին ֆիլմը կցուցադրեն ֆեյսբուքյան էջում
Աննա Իսրայելյանը չգիտի, թե ով կամ ովքեր կարող էին ապաակտիվացնել Aravot Daily-ի յութուբյան ալիքը...
Ամենաշատ