News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում ՀԱՊԿ-ի հռչակագիրը չստորագրելը  կազմակերպության նկատմամբ հիասթափության դրսեւորում է։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա սա անվանեց դիվանագիտական լեզվից նախադասության թարգմանություն։

«Այո, խնդիր կա, եւ այն նոր է»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով, վերջնաժամկետը կլինի այն ժամանակ, երբ կողմերը հասկանան, որ բանակցություններն անիմաստ են։ «Չեմ կարծում, որ բանակցություններն այժմ անիմաստ են: Մեր գործընկերները, կարծես, նույնպես դրանք անիմաստ չեն համարում։ Ուրիշ բան, որ ցանկացած պահի կարող է փոխվել կամ մեր, կամ նրանց գնահատականը»,- ասաց վարչապետը։

Միաժամանակ նա նկատեց, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի հետ, «եւ մենք շարունակելու ենք այս բնականոն զարգացումը»։

Կառավարության ղեկավարը շատ կարեւոր իրադարձություն համարեց Պրահայում կայացած հանդիպումից հետո քաղաքացիական դիտորդական առաքելության ժամանումը Հայաստան եւ դրա տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին։ Նիկոլ Փաշինյանը հույս  հայտնեց, որ կայունության եւ խաղաղության ապահովման գործում ԵՄ երկրների նման համագործակցությունն ու ներդրումը կշարունակվի՝ երախտագիտություն հայտնելով։

«Մենք պետք է օգտագործենք Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի, ՄԱԿ ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի կապերը։ Մինչեւ հարցը չլուծվի, մենք պետք է ավելի շատ զբաղվենք դրանով եւ հետեւողական լինենք։ Բոլոր հետագա գործողությունների հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում ապրելու կամքն է։

Մենք պետք է աշխատենք Արեւմուտքի հետ, աշխատենք ՀԱՊԿ-ում, Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի մյուս գործընկերների, Իրանի, Վրաստանի հետ։ Դա վերաբերում է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- եզրափակեց Հայաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը չստորագրեց հռչակագիրը, քանի այն չէր պարունակում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին գնահատական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ