News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը մտադիր չեն օգնել հայկական կողմին հակամարտության կարգավորման հարցում, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Այս իրավիճակում հայտարարությունները, թե Հայաստանը ոչինչ չի անելու ՀԱՊԿ-ի հետ կապված, ոչ մի կերպ չեն ուժեղացնում Հայաստանին։ Բայց դրանք միայն վկայում են այն մասին, որ Փաշինյանի իշխանությունը գնում է իր դաշնակցին փոխելու ճանապարհով՝ ցանկանալով տարածաշրջանում ներգրավել Արեւմուտքին։ Այն հույսով, որ Արեւմուտքը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կօգնեն լուծել հարցերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բայց նրանք երբեք դա չեն արել, եւ չեն էլ անելու, վստահ եմ: Որովհետեւ նրանց, հատկապես ԱՄՆ-ի համար ամենակարեւորը Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելն է։ Մնացած ամեն ինչը` հայ բնակչության ու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նրանց շատ քիչ է հետաքրքրում»:

Արեւմուտքի երկրների կարծիքի վրա կարող է ազդել հայկական սփյուռքը, որը պայքարում է Լեռնային Ղարաբաղի անկախության համար, կարծում է պատգամավորը։ Սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են, հավելել է Զատուլինը։ «Դրա պատճառով այն ամենը, ինչ կատարվում է հիմա, Փաշինյանի կառավարության մանեւրներն են, որը վերջին վեց ամիսների ընթացքում անկեղծորեն աշխատում է իր դաշնակիցներին փոխելու ուղղությամբ։ Ռուսաստանի փոխարեն՝ Արեւմուտք։ Եվ այն, որ այս հայտարարություններն արվել ենմիաժամանակ, խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը խաղում է։ Նրանք մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել ռուսական տարբերակը (Լեռային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը)՝ չասելով որը։ Իսկ մյուս կողմից՝ միաժամանակ խոսում են, որ ցանկություն չունեն ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն ունենալ՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից ստեղծված դաշինք է»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, եւ նա կատարում է դրանք։ «Բայց նա չի կարող հանդես գալ հայերի եւ Հայաստանի փոխարեն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Նա կարող է, ինչպես արդեն ասել է մեր նախագահը Սոչիի հանդիպման նախօրեին, պայքարել հայկական կողմի համար ընդունելի տարբերակի համար։ Եթե Փաշինյանն ասում է այդ մասին, երբ հայտարարում է Ռուսաստանի առաջարկած պայմաններով կարգավորելու իր պատրաստակամության մասին, դա կնշանակի շատ բարդ բանակցությունների հերթական փուլ։ Քանի որ խոսքն այն մասին է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության պայմանագիրը չի նախատեսում ԼՂ կարգավիճակի հարցի փակում, այլ տեղափոխում է ավելի ուշ ժամկետի։

Մինչեւ 2020 թվականի պատերազմը խոսքը խաղաղության հնարավորության մասին էր, որը կհասներ երկու նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում եւ նրա պարագծի երկայնքով ադրբեջանական տարածքների վերադարձ Ադրբեջանին։ 2020 թվականի պատերազմի Փաշինյանի համար աղետալի արդյունքն այն է, որ ստիպված եղավ բանակցել՝ տարածքները վերադարձնելով խաղաղության դիմաց, այլ ոչ թե ԼՂ կարգավիճակի դիմաց։ Եվ հիմա բարդ խնդիրն այն է, թե ինչպես ստանալ այդ կարգավիճակը»,- նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են «Ղարաբաղի հայերին լքել տարածքը»
Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, նրանք այլ ելք չունեն․․․
Ադրբեջանի գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերին. Միրզոյան
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական...
Ալիեւը շարունակում է Ֆրանսիայի հանդեպ գռեհիկ վերաբերմունքը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն «նախկին» անվանում
Միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցելով, փաստացի փորձում էին ամրագրել․․․
Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ
եկնաբանություն Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ…
Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին
1 րոպե հետո հայտնվեց մեր մոտ եւ փորձեց Արցախի դրոշը քաշքշել, եւ փորձեց հարվածել երիտասարդներից մեկին, հնչեցրեց...
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 14 բուժառու է տեղափոխվել Հայաստան, 11-ը վերադարձել է Արցախ
«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ