News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մոսկվան վաղուց չի հավատում Փաշինյանին, անկախ այն բանից, որ ՌԴ-ն Փաշինյանին օգտագործել է եւ, հնարավոր է, դեռ օգտագործում է, բայց դա չի նշանակում, որ փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Այս մասին հունվարի 10-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետի վերաբերյալ Հայաստանը գործառույթներ չունի։ Բայց այդ դեպքում ինչու Հայաստանի ԱԳՆ ղեկավարը չմեկնեց Ռուսաստան ու այդ մասին չասաց Մոսկվային ու Բաքվին։ Սա՞ է բարձր մակարդակի հարաբերությունները»,- տարակուսում է նա:

Աշոտյանը վստահ է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունից սպառնալիքի մասին Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Փաշինյանին իշխանության բերելու, Արցախի հայաթափման գործընթացի տրամաբանության մեջ։ Այս ամենը աշխարհաքաղաքական վերադասավորումների մեթոդներ են։ «Փաշինյանն իսկապե՞ս կարծում է, որ արեւմտյան երկրների հետախուզական ծառայությունները գիտեն, որ Ռուսաստանն ու Հայաստանը Երեւանի ներկայիս իշխանությունների օրոք համատեղ ծրագրում են ինչ-որ ռազմական գործողություններ Ադրբեջանի դեմ։ ՀԱՊԿ-ն այս փուլում լավագույն ռազմաքաղաքական կոալիցիան չէ, դարձյալ ներկայիս իշխանությունների պայմաններում։ Մեկ օրինակ՝ 2016 թվականին նույն ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել՝ ելնելով Արցախի շահերից»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։ 44-օրյա պատերազմը քառօրյա ապրիլյան պատերազմով հիմնավորելու Փաշինյանի փորձը նա անընդունելի համարեց։ «2016-ին 400 հա՝ 2020-ի 10 000 քկմ-ի դիմաց։ Բացի այդ, քառօրյա պատերազմի հետեւանքով Հայաստանը հասավ դիվանագիտական հաղթանակի, որը Նիկոլը վաճառեց Դուշանբեում։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը սկսեց զինվորական պաշտոններում նշանակել բացառապես լոյալ կադրեր, վարկաբեկեց բանակը, գնեց խաղալիք ինքնաթիռներ։ Փաշինյանն ասում է, որ 1999 թվականից Հայաստանի զինված ուժերում բարեփոխումներ չեն իրականացվել, թեեւ ինքն էլ գիտի, թե այս ընթացքում ինչքան բան է արվել։ Իսկ ինչո՞ւ էր Տավուշի դեպքերի ժամանակ պարծենում այս մարտունակ բանակով»,- ասաց Աշոտյանը։

Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ հարաբերություններին, ապա Հայաստանում ԵՄ գրասենյակը, նրա խոսքերով, թաքցնում է պաշտոնական Երեւանի անգրագիտությունն ու անգործությունը SEPA-ի վերաբերյալ, որտեղ գրված է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում ընկած է ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմի հարցում որեւէ առաջընթաց չկա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ