News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը հայտնվել է Forbes-ի վարկանիշային ցուցակում՝ որպես 2023թ. տուրիստական լավագույն ուղղություններից մեկը։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ եւ մշակույթով։ Այստեղ հիասքանչ բնանկարներ են՝ լեռներ, Սեւանա լիճ, բազմաթիվ հնագույն ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսին են Գառնիի տաճարը եւ Հաղպատի վանքը։ Դրանց մի մասը ՅՈւՆԵՍԿՕ-ի Ժառանգության ցուցակում է»,- գրել է Forbes-ը։

Բնության եւ հետիոտն զբոսանքի սիրահարները կարող են օգտվել 861 կիլոմետր երկարությամբ (535 մղոն) Անդրկովկասյան արահետով, որն անցնում է Հայաստանով։

Երկիրը հայտնի է նաեւ իր համեղ խոհանոցով, որտեղ օգտագործվում են տարատեսակ թարմ խոտաբույսեր եւ համեմունքներ։

«Եթե համադամասեր եք, անպայման համտեսեք հայկական ընտիր ճաշատեսակները՝ խաշ (տավարի եփած տոտիկներ), տոլմա (խաղողի թփով փաթաթված միս), մանթի եւ, իհարկե, տնական թթուներ»,- գրել է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ