News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՀՅԴ–ական Գերասիմ Վարդանյանի տունը խուզարկվել է 2022 թվականի օգոստոսին ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները եւ լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետեւյալը․

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաեւ իրականացվում են այլ քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանում երկու անձի սպանության, մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ երկու անձ է ձերբակալվել. ՔԿ
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ...
Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում
Ռաիսին կհուղարկավորվի մայիսի 21-ին...
ՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանայի», 24 գրամ «հաշիշի յուղի», 66 գրամ «կոկաինի» տեղափոխման դեպքեր. Կա 6 ձերբակալված
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը...
Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Խորը և անկեղծ ցավակցություններ ենք հղում ուղղաթիռի վթարի հետեւանքով...
Կիսում ենք ձեր վիշտը. Ալեն Սիմոնյանը պարսկերենով ցավակցել է Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբ
Անկեղծորեն ցավակցում եմ ուղղաթիռի ուղևորների ընտանիքներին՝ Իրանի...
Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից․ Վահագն Խաչատուրյան
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ