ՊՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում հնարավոր դիմակայում տեղի ունենա ու մենք կարողանա խնդիրները լուծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը նոր ագրեսիա ձեռնարկելո՞ւ է։
«Այսօր էլ տարածաշրջանում լարվածության աճը կա, վերջին շրջանում չենք ունեցել մի օր, որ լարվածությա ֆոնը պահպանված չլինի: Այդ իմաստով կանխատեսում անելը տեղին չէ», - ասաց փոխնախարարը։