News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2022 թվականի նոյեմբերին ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մասնավորապես, եթե 2021-ի նոյեմբերին գրանցվել է 3305 երեխայի ծնունդ, ապա 2022-ի նոյեմբերին՝ 34–ով պակաս՝ 3271։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով նույն ժամանակահատվածում Հայաստանում մահացության մակարդակը նվազել է 2501–ով։ 2021 թվականի նոյեմբերին մահացել է 4566 մարդ, 2022 թվականի նույն ամսում՝ 2055։

Իսկ ամուսնությունների թիվը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է։ Եթե 2021-ին նոյեմբերին 1429 ամուսնություն է գրանցվել, ապա 2022 թվականին՝ 1472 (43–ով շատ)։

Միևնույն ժամանակ 26–ով նվազել է ամուսնալուծությունների թիվը՝ 377–ից իջնելով 351-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ