News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կարելի է նվազեցնել, եթե չլինեն հակամարտությունները, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հակամարտությունները։ Այս մասին հունվարի 11-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա հավելեց, որ ԱՄՆ-ի ծրագրով նվազագույնը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, առավելագույնը՝ Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելը։ «Արեւմուտքում նաեւ տեսնում են, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումների գնալ, ինչը չկար նախկին իշխանությունների ժամանակ»,- նշեց փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Արեւմուտքը տեսնում է, որ այսօր լավ հնարավորություններ կան այդ ծրագրերի իրականացման համար. Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այլեւս չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, շատ երկրներում Հայաստանի դեսպանները չեն մասնակցում այս խնդրին նվիրված միջոցառումների, որոնց նրանց հրավիրվում են։

«ԱՄՆ-ի համար միեւնույն էր, թե ինչպես կլուծվի Ղարաբաղի հարցը։ Կարեւորը, որ լուծում լինի եւ Ռուսաստանի ազդեցությունը թուլանա։ Տարածաշրջանը հարեւան է նաեւ Իրանին եւ Թուրքիային, որի գլխավորրությամբ, Ռուսաստանի դուրս գալու դեպքում, Արեւմուտքը կգա տարածաշրջան։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Միաժամանակ Ռուսաստանը հայտնվել է ծանր իրավիճակում՝ հատկապես պատժամիջոցների առումով»,- ընդգծեց Սարգսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորում է սահմանամերձ...
Ամենաշատ