News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու պատճառն այն է, ինչ հիմա կատարվում է Լաչինի միջանցքում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Չեմ կարծում, որ դա շատ կազդի Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման վրա։ Նման իրավիճակ էր անցյալ տարի։ Ղրղըզստանը նույնն է արել Տաջիկստանի հետ բախումից հետո»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը հիմա նման դեմարշի հիմքեր չունի։

«Հազիվ թե հարաբերությունները լրջորեն փոխվեն։ Հայկական վերնախավը ենթադրում է, որ դա Լաչինի միջանցքում ռուսական վարքագծի վրա ազդելու միջոցներից մեկն է»,- հավելեց փորձագետը։

Նա վստահ է, որ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցություն ոչ ոք չի ենթադրում, չի ենթադրել։

«Միութենական պետությունը Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի բյուջեների միջեւ փոխհարաբերությունների հատուկ ձեւ է՝ Բելառուսի ֆինանսական իրավիճակը Ռուսաստանի Դաշնության օգնությամբ ներդաշնակեցնելու համար, սա երկու պետությունների միջեւ հարաբերությունների առանձնահատկություն է, երրորդ պետության վրա այն մեխանիկորեն ընդլայնել անհնար է: Դրա համար Հայաստանը պետք է լինի այլ տնտեսական, աշխարհաքաղաքական իրողությունների մեջ, սահմանակից լինի Եվրոպային եւ այլն։ Երբ մարդիկ ասում են, որ մենք միանալու ենք Միութենական պետությանը, եւ մեզ կստիպեն, նրանք նկատի ունեն, որ մենք ավելի շատ կախված կլինենք Ռուսաստանից, քան հիմա։ Արդեն այսօր մենք ավելի շատ ենք կախված Ռուսաստանից, քան Բելառուսը»,- եզրափակեց Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ