News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Իսրայելը կպայքարի Լիբանանի եւ Սիրիայի սահմաններին ռազմակայաններ տեղակայելու Իրանի ցանկացած փորձի դեմ, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Յոավ Գալանի հետ հյուսիս կատարած ուղեւորության ժամանակ։

«Գլխավոր թշնամին, որին մենք բախվում ենք, Իրանի ահաբեկչական վարչակարգն է եւ նրա ամրացումը Սիրիայում եւ Լիբանանում... Մենք լի ենք վճռականությամբ՝ պայքարելու Իրանի միջուկային զինանոց ստեղծելու դեմ... եւ մեր հյուսիսային ռազմական սահմանին Սիրիայի հետ բազա ստեղծելու Իրանի ցանկացած փորձի։ Եվ մենք հիշեցնում ենք նրանց, ում պետք է, այս հարցում մեր կարմիր գծերի մասին»,- ասել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Հասարակության հետ կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) հետ զրույցում Նեթանյահուն նորից հայտարարել էր միջուկային զինանոց ստեղծելու ձգտման վտանգավորության եւ Երուսաղեմի ու Վաշինգտոնի միջեւ իսլամական հանրապետության դեմ ընդհանուր դիրքորոշման մշակման կարեւորության մասին։

Նա Իրանի մասին խոսել է երդմնակալությունից հետո գրեթե ամեն օր՝ մոտ երկու շաբաթ, նշել է Jpost-ը։

Սպասվում է ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի այցն Իսրայել՝ քննարկելու համար Իրանի հարցը, իսկ ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը Միացյալ Նահանգներում է, որտեղ հանդիպումներ է ունենում Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը սկսի 60 տոկոսից ավելի հարստացնել ուրանը. Axios
Իսրայելը կհարվածի Իրանին, եթե Թեհրանը 60 տոկոսից ավելի հարստացնի ուրանը...
ԱՄՆ-ը եւ Իսրայելը պայմանավորվել են շարունակել վերացնել «Իրանից բխող սպառնալիքները»
Որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի․․․
ԱՄՆ-ն Իրանի հետ չի քննարկում միջուկային գործարքին վերադառնալու հարցը. պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն Իրանի հետ որեւէ ձեւաչափով  քննարկումներ չի իրականացնում...
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ որեւէ պաշտոնական եւ բաց բանակցություն չի եղել․ Իրանի ԱԳՆ
Քանանին նշել է, որ այս նպատակին հասնելու համար․․․
ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտներում դիտարկման եւ ստուգման անցկացմանը
Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամի հետ քննարկումներից հետո․․․
Իրանի ԱԳՆ-ն Գրոսսիի այցը Թեհրան ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունում նոր գլուխ է անվանել
Ուրբաթ եւ շաբաթ օրերին Գրոսսին պաշտոնական այցով Թեհրանում էր․․․
Ամենաշատ