News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՀՅԴ կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամ Արտավազդ Մարգարյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանի խոսքով՝ ձերբակալման որոշման մեջ մտացածին բաներ են գրված. «Հավանաբար այդ մտացածին բաներն էլ ուղարկել են Քննչական կոմիտեի ղեկավարությանը, որտեղ էլ առանց հասկանալու կամ առանց ստուգելու հաղորդագրություն են տարածել»։

Բաբայանը շեշտեց, որ ձերբակալությունն ապօրինի է։

«Առանց որեւէ առիթի խուզարկություն են կատարել։ Իմ պաշտպանյալի տանը խուզարկության արդյունքում որեւէ բան չի հայտնաբերվել»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ իրավապահների խուզարկության արդյունքում առգրավել են Արտավազդ Մարգարյանի հեռախոսը. «Ես դա նույնպես ապօրինի եմ համարում»։

Մյուս ձերբակալվածի փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ իրենք նույնպես բողոքարկել են որոշումը.

«Համաձայն չենք ձերբակալման որոշման հետ։ Այս պահին մեղադրանք չկա, կասկածն էլ իրավաչափ չէ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ իր պաշտպանյալի տան խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։

Նշենք, որ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել նաեւ ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ 

Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»
Մեկ անգամ ևս մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, զոհվածների հարազատներին, և հավաստիացնում, որ...
Իրանում Ռաիսիի մահվան հետ կապված հնգօրյա սուգ է հայտարարվել
Հնգօրյա սուգ Իրանում...
48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, ևս մեկին սպանել տեղում
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ...
Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում
Ռաիսին կհուղարկավորվի մայիսի 21-ին...
ՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանայի», 24 գրամ «հաշիշի յուղի», 66 գրամ «կոկաինի» տեղափոխման դեպքեր. Կա 6 ձերբակալված
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը...
Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Խորը և անկեղծ ցավակցություններ ենք հղում ուղղաթիռի վթարի հետեւանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ