News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք անում ենք ամեն ինչ՝ որպես Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների անկեղծ կարգավորում ցանկացող օբյեկտիվ միջնորդներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա կրկին հիշեցրել է անցած տարի դեկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնելու Մոսկվայի առաջարկը։ «Երկու երկրների առաջնորդները համաձայնել են, սակայն վերջին պահին ՀՀ ղեկավարությունը չեղարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը։ Դա խանգարել է քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլեւ այլ հրատապ խնդիրներ․․․եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով, եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը․․․Բանալի բառը համատեղ աշխատանքն է։ Հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը մնում է ուժի մեջ։ Մեր միջնորդական հնարավորությունները միշտ գտնվում են կողմերի տրամադրության տակ»,-նշել է նա։ 

Նա կրկին անդրադարձել է հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հակասական հայտարարություններին։

«․․․Միայն մեկ հարցով, մեկ նրբերանգով չէ, որ տեսնում ենք տարընթերցումներ Երեւանի դիրքորոշման մեջ։ Նման առիթները եւ թեմաները մի քանիսն են, ընդ որում, լուրջ թեմաներ։ Եվ մենք տեսնում ենք լրջագույն հարցերի գնահատականների տարբերություն ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանային անվտանգության համար։ Մենք հենց այդ հարցերին ենք ուշադրություն դարձնում․․․Չէ՞ որ մեր աշխատանքը ոչ միայն խոսափողի մոտ հրապարակայնորեն մեկնաբանելն է, այլեւ կողմերի հետ բառացիորեն ամենօրյա շփումները, եւ մենք փորձում ենք նաեւ երկկողմ խողովակներով հայկական կողմից հստակեցնել, թե ինչ դիրքորոշում ունեն։ Ուստի կան սկզբունքային հարցեր, եւ, համապատասխանաբար, դիրքորոշումը պետք է ձեւակերպվի․․․միգուցե ինչ-որ ամպլիտուդով, ինչ-որ վերապահումով,  բայց այն պետք է ձեւակերպվի՝ առանց սկզբունքային հիմքերը փոխելու։ Հայկական կողմի մոտեցումներում շատ անհասկանալի բաներ կան։ Եվ միգուցե, երբ որոշակի պարզաբանումներ լինեն այդ մոտեցումների վերաբերյալ, այդ ժամանակ բոլորի համար շատ բան պարզ կդառնա։ Եվ մենք հնարավորություն կունենանք պատասխանել գործնական հարցերին, այլ ոչ թե պարզել այն, ինչը պետք է հայտարարվի որպես սկզբունքային դիրքորոշում»,-ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորում է սահմանամերձ...
Ամենաշատ