News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստան ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որը որը հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի առնչությամբ մեկնաբանությամբ:

Խոսնակը մասնավորապես, նշել է. « Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։

Քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է:

Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ ՀԱԿՊ–ը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք...
Չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները. Փաշինյան
Դրա հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի…
Ինչո՞ւ Ստոլտենբերգը ոչ թե Ադրբեջանում ու  Վրաստանում Պուտինի մասին գնահատականներ տվեց, այլ՝ ձեր. հարց Փաշինյանին
Դուք սխալ գիտեք, այդպիսի պրակտիկա չկա, որ ացելությունների ժամանակ…
Ամենաշատ